Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Համակարգչային գիտություններ» բաժնի երկրորդ կուրսի ուսանողներ Ռեբեկա Ասրյանը և Լիանա Հարությունյանը տեսաֆիլմի են վերածել Միգել դե ՈՒնամունոյի «Մառախուղ» վեպը:
Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 4-ին կամերային երաժշտության համերգ էր։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համերգային երեկոն նվիրված էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Խաչատրյանի անվան եռյակի ներկայիս կազմի 10-ամյա հոբելյաններին։
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ, «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթն անցկացվում է 2008-ից: Ամենամյա մրցույթն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 13-17-ը, Վարշավայում, տառաստեղծների ու դիզայներների միջազգային ասոցիացիայի (ATypI) համաժողովին զուգընթաց: «Գրանշան 2016» մրցույթին 28 երկրից ներկայացվել էր 98 տառատեսակ:
Երբ կարդացի ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ «Ժամանակի նոր չափումներում» ժողովածուի առաջին պատմվածքը, անմիջապես հիշեցի ամերիկյան հանրահայտ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» կինոնկարը:
«Ընկե՛ր գողեր: Մի՛ խցկվեք, խնդրում եմ, իմ բնակարան, քանի որ այնտեղ արժեքավոր ոչինչ չկա: Այլապես կարող եք զուր տեղը ձեր վիզը կոտրել, եթե տանտերը ձեզ դիմավորի: Յակուլով»:
Այն, ինչ ռեալիստական է, թեև ոչ տրադիցիոն, շատ լավ է: Բայց հետո ինչ արեց նա և որից հիմա հրաժարվում է, ճիշտն ասած՝ երբեք չեմ հավանել և միշտ էլ արտահայտել եմ զարմանքս ու տարակուսանքս:
Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում հոկտեմբերի 18-28-ին ներկայացված էին Ռուբիկ Մկրտչյանի աշխատանքները՝ «Իմ Երևան» խորագրի ներքո: Ցուցահանդեսը նվիրված էր հեղինակի ծննդյան 80-ամյակին:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...